Հաճախ տրվող հարցեր

Մեր կայքը պատրաստված է հնարավորինս մատչելի և հասանելի տարբերակներով , որը թույլ է տալիս չնչին համակարգչային գիտելիքներ ունեցող անձանց հեշտությամբ օգտվել կայքից ։ 

Կայքի գլխավոր էջում ներկայացված են առաջարկվող ապրանքատեսակները ըստ կատեգորիաների (ինչը կարող եք տեսնել նաև գլխավոր ընտրացանկի ԲՈԼՈՐ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ  բաժնում)

Ըստ համապատասխան կատեգորիայի կարող եք զետեղել  Ձեզ հետաքրքրող ապրանքները ։ 

Եթե դուք ունեք արդեն նախընտրած ապրանք և գիտեք դրա անունը կամ ինչ-որ հուշող բառ , ապա կարող եք օգտվել որոնման գործիքից որը ցուցադրված է  կայքի վերևի մասում ՈՐՈՆԵԼ կոճակով։

Մեր կայքում ներկայացված ապրանքների զգալի մասը ներմուծվում են եվրոպական երկրներից, մասնավորապես Իտալիայից , ֆրանսիայից, Գերմանիայից , Լեհաստանից։ Ունենք նաև ռուսական և ուկրաինական ծագման արտադրանքներ։ 

Այո , մենք վաճառում ենք միայն երաշխավորված ապրանքներ 

ՈՐՔԱՆ Է ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՞

Մեր բոլոր ապրանքները ունեն երաշխիքային սպասարկում 1 ից 5 տարի ժամկետով, կապված ապրանքատեսակից ։

Մեր կայքում ներկայացված են  տարբեր հասանելիության կարգավիիճակ ունեցող ապրանքներ։

Ապրանքներ որոնք առկա են մեր պահեստում և ապրանքներ որոնք ներմուծվում են ըստ անհատական պատվերի։

 

Այն ապրանքները, որոնք առկա են մեր պահեստում  ապրանքի էջում զետեղվում են Պահեստում կարգավիչակով, որը հնարավորություն է ունենում ավելացնել զամբյուղին։

Այն ապրանքները որոնք առկա չեն պահեստում զետեղվում են Պատվիրել կարգավիճակով,

Այն ապրանքները, որոնք առկա չեն պահեստում և ունեն պատվիրել կարգավիչակը , սեղմելով պատվիրել կոճակը հնարավորություն եք ունենում ուղարկել Ձեր հարցը տվյալ ապրանքի վերաբերըալ կամ պատվիրել այն ։

Այն ապրանքները որոնք առկա չեն պահեստում զետեղվում են ՊԱՏՎԻՐԵԼ կարգավիճակով

Սեղմելով Պատվիրել կոճակը բացվում է պատուհան, որում համապատասխան սյունակներում լրացնում եք պահանջվող տվյալները , որտեղ միաժամանակ կարող եք ձևակորպել  նաև Ձեր հարցը եթե ունեք հարցեր ապրանքի կամ պատվերի վերաբերյալ

Այնուհետև սեղմեխ ուղարկել կոճակը։ Ձեր հաղորդագրությունը և նախնական պատվերը կուղարկվի համապատասխան բաժնի մենեջերին , որը հնարավորինս շուտ կպատասխանի Ձեր հաղորդագրությանը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 55 62 06  Հեռախոսահամարին  Երկուշաբթի ից Ուրբաթ օրերին 10։00 – 19։00

Ամեն ինչրց զատ , պարզպես կարող եք այցելել խանութ սրահ և գրանցել պատվերը:

Բոլոր պատվերները ձևակերպվում են ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ , որը գործում է Քաղաքացիական և Իրավաբանական օրենսգրքի հիման վրա։ 

Որում նշվում են պատվիրվող ապրանքի կամ ծառայության տվյալները:

Վաճառողի և գնորդի տվյալները:

Առաքման և վճարման պայմանները:

Երկկողմանի համաձայնության կնիքով /ստորագրությամբ :

ՊԱՏՎԵՐԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԻՍ ԻՆՉ ՎՃԱՐՈՒՄ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՞

Պատվերի գրանցման համար հարկավոր է վճարել  պատվիրված ապրանքի կամ ծառայության 10-30% -ի չափով կանխավճար (կապված ապրանքի կամ ծառայության տեսակից) ։

ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՄ ԿԱՆԽԱՎՃԱՐԸ ՞

Կանխավճարը կարող եք կատարել  կանխիկ , բանկային փոխանցումով, քարտային փոխանցումով ։ 
Վճարումը կատարելիս Ձեզ կտրամադրվի Վճարման կտրոն կամ Հաշիվ ապրանքագիր։

Պատվերների առաքման ժամկետը հաստատվում է պայմանագրով ըստ ընտրված առաքման տեսակից ։

Սովորաբար  Եվրոպայից երկրներից և Ուկրանիայից ներմուծվող ապրանքների առաքման ժամկետի

express տարբերակը տևում է 20 – 25 օրացույցային օր

econom -տարբերակը տևում է 45 – 60 օրացույցային օր

Ռուսատանի դաշնությունից ներմուծվող ապրանքների առաքման ժամկետի 

express – տարբերակը տևում է 10 – 15 օրացույցային օր

econom – տարբերակը տևում է 35 – 40 օրացույցային օր 

econom – տեսակի առաքման ընտրության դեպքում ձեռքբերվող ապրանքի արժեքը կարող է նվազել տոկոսային կամ գումարային տեսքով ։ Բոլոր մանրամասները քննարկվում են նախորոք։

Այո հնարավոր է , սակայն որոշ ապրանքատեսակների համար որոնց արժեքները գերազանցում են 850,000 դրամը։

Այո մենք ունենք առաքման ծառայություններ ։

Մենք ունենք անվճար և վճարովի առաքման ծառայություններ։

Կապված գնումների ծավալից մեզ մոտ գործում են անվճար առաքում 

Օրինակ ՝ եթե  Ձեր պատվերը պետք է առաքվի  Շիրակի մարզ և  Ձեր կատարած գնումների  արժեքը գերազանցում է 850,000  դրամը , ապա առաքումը կլինի անվճար ։

Առաքման արժեքների և զեղչերին կարող եք ծանոթանալ ՊԱՏՎԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ  բաժնում։

Այո իհարկե հնարավոր է , կարող եք օգտվել Ինքնառաքում տարբերակից և ինքներտ ստանալ Ձեր պատվերները։ 

ՈՐՏԵՂԻՑ ԿԱՐՈՂ ԵՄ ՍՏԱՆԱԼ՞

Պատվերները ստանալու համար կամ ընդհանրապես գնումներ կատարելու համար կարող եք այցելել մեր խանութ -սրահ 

Ք․ Երևան 

Արցախի պողոտա 1/123 

Սասունցի դավիթ կայարանի հարևանությամբ ։

Կապված պատվերի տեսակից, գնումների ծավալից արժեքները համեմատաբար կարող են զեղչվել:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Փայտի կաթսաները հանդիսանում են ջեռուցման ագրեգատներ , որոնց ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ։

Փայտի կաթսաները ընտրվում են ըստ ջերմային հզորությունների (Կվտ)։ 

Կաթսայի ընտրության համար շատ կարևոր է որոկավորել տվյալ ջեռուցվող տարածքը , տունը , բնակարանը , կամ այլ կառույց որը պատրաստվում եք ջոռուցել փայտի կաթսայով ։

Սովորաբար հաշվարկվում են  1-ը 10 ի հարաբերությամբ , եթե շինության բարձրությունը չի գերազանցում 3 մ -ը 

Օրինակ՝ 1 Կվտ հզորությունը ջեռուցում է 10 մ2 տարածք կամ 30 մ3 ծավալ

Եթե ջեռուցվող տարածքը 100 մ2 է (300 մ3) ապա հարկավոր է 10 Կվտ հզորության փայտի կաթսա ։ Այս մոտեցումը կարող է լինել կողմնորոշիչ բայց ոչ հստակ ընտրություն։ Քանի որ  հարկավոր է գնահատել կառույցի ջերմամեկուսացման աստիճանչ, հաշվի առնելով ջերմային կորուստները և այլ նմանատիպ տվյալներ։  Նման բանաձևը կիրառվում է նաև գազի կաթսաների ընտրության դեպքում , բացառությամբ հաշվի առնելով գազի ցածր կարորիականության փաստը։ 

 

Ջեռուցման մարտկոցները ընտրվում են ըստ մարտկոցների ջերմային հզորության ։

1 մ2 կամ 3 մ3 տարածք ջեռուցելու համար հարկավոր է  0,1 Կվտ ջերմային էներգիա (100 Վատ) 

Ենթադրելով որ ընտրել եք ալյումինե մարտկոց որի մեկ սեկցիայի առավելագույն հզորությունը 85C -ի դեպքում արտադրում է 0,17 Կվտ էներգիա ապա նոմինալ (60-65 C) աշխատանքի դեպքում արտադրողականությունը կնվազի մինչև 0,13 Կվտ էներգիայի։

Ուստի եթե 1 մ2 ջեռուցման համար հարկավոր է 0,1Կվտ էներգիա ապա մեկ մարտկոցը 0,17 Կվտ հզորությամբ կարող է ջեռուցել մինչև 1,3 մ2 տարածք։ 

Որքան բարձր է մարտկոցի հզորությունը այնքան քիչ կարելի է օգտագործել մաչրտկոցների քանակը ։

Ներկառուցվող բուխարիները կամ կրակարանները , դրանք մեր ավանդական բուխարիների նորարար տեսակներ են , պատրաստված մետաղից կամ թուջից որոնք ունեն հրակայուն ապակըա դռներ ։

Ներկառուցվող բուխարին կարող է փոխարինել մեր ավանդական աղյուսով պատրաստված բուխարիներին ։ Նմանատիպ բուխարիները ոչ միայն դեկորատիվ բնույթ են կրում նաև ծառայում են որպես ջեռուցման աղբյուր , ապակյա դռան հերմետիկ փակվելու շնորհիվ , այրումը հնարավոր է դառնում կառավարել , ի տարբերություն այն բուխարիների որոնք չունեն հերմետիկ փակվելու հնարավորություն։

Ներկառուցվող կարակարանները գրեթե ունեն նույն տրամաբանությունը։ Դրանք օգտագործվում են առկա ավանդական աղյուսե բուխարիների ձևափոխման և ավելի էֆեկտիվ  ջեռուցում ստանալու համար ։ Կրակարանները տեղադրվում են բուխարիների մեջ , օգտագործելով նույն ծխնելույզը և նույն խոռոչը։ Ընտրվում են հնարավորինս  համապատասխան չափսեր ունեցող կրակարաններ , ընդհանուր տեսքը պահպանելու համար :

Ջերմափոխանակիչով վառարանը կամ ջորմափոխանակիչով բուխարին լիովին կարելի է օգտագործել որպես ջեռուցման աղբյուր։ Նմանատիպ վառարանները համալրված են ջերմափոխանակիչներով որոնք պարունակում են հեղուկ և պոմպի միջոցով մղվում են դեպի ջեռուցման մարտկոցներ ապահովելով մեզ ծանոթ կաթսաի ֆունկցիա ։ 

Շատ կարևոր է տարբերել , որ ջերմափոխանակիչով վառարանների ջերմափոխանակիչները ըստ մոդելների պարունակում են ընդամենը 2-9 լ ջուր և չեն կարող ապահովել ջեռուցում մեծ մակերեսների համար։ 

Մեծ մակերեսներ ջեռուցման համար օգտագործվում են ջերմափոխանակիչով բուխարիներ , որոնց ջերմափոխանակիչի պարունակությունը զգալիորեն ավելի շատ է քան վառարանինը, հասնելով 30 լ և ավել ,կապված մոդելներից։ 

ԻՆՉՊԵՍ ՏԱՐԲԵՐԵԼ ՋԵՐՄԱՓՈԽԱՆԱԿԻՉՈՎ ՎԱՌԱՐԱՆՆՆԵՐԻ ԿԱՄ ԲՈՒԽԱՐԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՞

Նմանատիպ վառարանների կամ բուխարիների  անվանման մեջ կամ տեխնիկական բնութագրերում նշվում են 2 տվյալով։ 

Օրինակ ՝  հզորություն 10+6 Կվտ,  4+10 Կվտ , 4+20 Կվտ կամ այլ նմանատիպ ձևակերպումներով ։

Առաջին թիվը նշանակում է  վառարանից արձակվող Կվտ հզորություն, երկրորդ թիվը նշանակում է ջերմափոխանակիչի Կվտ հզորություն։ Օրինակ ՝ եթե ուսումնասիրում ենք առաջին տարբերակը 10+6 ապա պետք է ենթադրել որ միայն վառարանի հզորությունը 10 Կվտ է( որը կարող է ջեռուցել մինչև 100 մ2 )  իսկ ջերմափոխանակիչի հողորությունը 6Կվտ է(որը կարող է ջեռուցել մինչև 60 մ2)։

Նմանատիպ վառարաններ ընտրելիս կարևոր է հասկանալ պահանջները ։

Հիմնականում փայտի կաթսաները օգտագործվում են ջեռուցման նպատակներով։

Կենցաղային  օգտագործման տաք ջուր ստանալու համար կաթսային զուգահետ տեղադրվում է կուտակային համակարգ , որը  պահանջում է հավելյալ աքսեսուարներ և մասնագիտական մոտեցում ։

Այո մենք կատարում  վառարանների , բուխարիների , ծխատար խողովակների ,կաթսաների, ջեռուցման համակարգերի և արևային ջրատաքացուցիչների մոնտաժման աշխատանքներ։

 

Այո , մեք կօգնեք Ձեզ ագրեգատների ճիշտ ընտրության հարցում , կառաջարկենք այլընտրանքներ և օպտիմալ լուծումներ։