Մեր մասին

ՍԵՐԻՆԻՏԱ ՍՊԸ հիմնադրվել է 2014 թ որպես ներմուծող ընկերություն՝ ջեռուցման, ջրամատակարարման, շինարարական ներքին և արտաքին հարդարման ոլորտներում: Ընկերությունը շուկային է ներկայանում նոր “TERMOWATT” ապրանքանիշով `
առաջարկելով նոր և արդիականացված  լուծումներ ջեռուցման և էներգախնայողության  ոլորտներում: Մենք ավելի քան 5 տարի է, ինչ սերտ համագործակցում ենք իտալական ընկերությունների հետ` փորձի և գիտելիքների փոխանակման նկատառումով :  Ուսուցում և հմուտ մասնագիտացված փորձ ձեռք բերելու շնորհիվ ` կազմակերպությունը շուկային է առաջարկում որակյալ ծառայություններ , ապրանքներ և նյութեր`  ոլորտի աշխատանքները  ճշգրիտ կատարելու համար: