Description
HR-15 բուխարի-վառարանը պատրաստված է բարձրորակ ջերմակայուն թուջից՝ 6-8 մմ պատերի հաստությամբ։ Մոդելը նախատեսված է մինչև 300 մ³ ծավալով տարածքների ջեռուցման համար։
Վառարանի դռնակի վերևում տեղադրված է «Մաքուր ապակի» (Clean Glass) համակարգը, որն օգնում է ապակին պահել մաքուր վիճակում։ Դռնակի ներքևի հատվածում տեղադրված են երկու կարգավորիչ բռնակներ, որոնց միջոցով կարգավորվում է օդի մատակարարումը դեպի այրման հատված՝ հնարավորություն տալով վերահսկել այրման ինտենսիվությունը։
Ծխնելույզի միացման խողովակը ունիվերսալ է և ունի տեղադրման փոփոխվող դիրք։ Այն կարելի է տեղադրել ինչպես վերևից, այնպես էլ հետևի հատվածից՝ կախված տարածքում վառարանի տեղադրման դիրքից։
HR-15 բուխարի-վառարանն ունի երկրորդային այրման համակարգ։ Այս գործառույթի շնորհիվ երկրորդային օդի մատակարարման խողովակներով թթվածինը ներթափանցում է վառարան՝ տաքանալով այրման խցիկի և արտաքին պատերի միջև անցնելիս։ Այնուհետև տաքացած օդը դեֆլեկտորի միջոցով մուտք է գործում այրման խցիկ, խառնվում այրման արդյունքում առաջացած գազերի հետ և առաջացնում երկրորդային այրում։
Նրբագեղ ոտքերը, գեղեցիկ նախշավոր դիզայնը և ապակիով դռնակը վառարանը դարձնում են ինտերիերի հետաքրքիր լուծում, որը ներդաշնակորեն կհամադրվի տան դիզայնի հետ և կդառնա ցանկացած տարածքի ջերմության ու հարմարավետության կենտրոնը։















