Նկարագրություն
Բուխարիի ներդիր՝ Nadia 13 մոդելը պատրաստված է պողպատից։ Առավելագույն 16,5 կՎտ հզորությամբ, սարքը կարող է տաքացնել մինչև 410 մ3:
Կրակարանը համալրված է կողային բացվող դռնով , որը զարդարված է սև տպագրությամբ միևնույն ժամանակ ապահովելով կրակի լիարժեք տեսքը։
Nadia բուխարիների շարքի մասին էներգիայի առավելագույն օգտագործում
Nadia բուխարի ներդիրները պատրաստված են բարձրորակ պողպատից։ Բուխարի կրակարանը երեսպատված է ջերմակուտակիչ և ջերմափոխանակիչ Termotec նյութով, որը բարձրացնում է ջերմաստիճանը այրման խցիկում և առավելագույնի է հասցնում ջերմափոխանակությունը ։
Որոշ մոդելներում կրակարանի Termotec նյութը կարելի է ընտրել սև կամ սպիտակ գույներով:
Վառելիքի մասնիկների արտանետումը բարելավվում է դեֆլեկտորի շնորհիվ, որը նվազեցնում է շրջակա միջավայրում վնասակար արտանետումների քանակը: Ներկառուցվող բուխարին համալրված է դրսից օդի մատակարարման համակարգով 125 մմ տրամագծով :
Դրսի օդի համակարգի օգտագործումը լավագույն լուծում է նմանատիպ բուխարիների համար, որի առկայության դեպքում կրակարանի օդը մատակարարվում է դրսից և չի այրում սենյակի օդը։
Ջեռուցման տարածքը մեծացնելու համար հասանելի են նաև ջրային շղթայով կրակատուփեր:
Անվտանգություն ամենաբարձր մակարդակ
Nadia շարքը ներառում է բուխարիներ ուղիղ և անկյունային (երկկողմանի) ապակեպատմամբ:
Տպագրությամբ զարդարված ապակին պատրաստված է ջերմակայուն կերամիկայից, որը կարող է դիմակայել մինչև 660 °C ջերմաստիճանի: Մուրը գործնականում չի նստում ապակու վրա մաքուր ապակի համակարգի շնորհիվ։
Որպես լրացուցիչ տարբերակ, որոշ բուխարիներ կարող են ունենալ կրկնակի ապակեպատում, որը թույլ է տալիս նվազեցնել ապակու տաքությունը ապահովելով առավել անվտանգ ապակի։
Հարմարավետ օգտագործում
Nadia մոդելի տեսականին ներառում է բուխարիներ ինչպես կողային բացվող դռներով, այնպես էլ բարձրացնող մեխանիզմներով( վերև բացվող դռնով): Վերջիններս համալրված են կրկնակի բացման համակարգով՝ գիլյոտին վառելափայտ դնելու համար և կողային բացվածք՝ ապակիները հեշտ մաքրելու համար։
Բուխարիները համալրված են կրկնակի այրման համակարգով , ներքևի և վերևի այրմամբ։ Ներքևի այրումը ապահովում է վառելիքի առաջնային այրումը, վերևի կամ երկրորդային այրումը այրում է թերայրված ծուխը։ Այս կերպ վառելափայտից ստացված ջերմային էներգիան առավելագույնս օգտագործվում է։
Ծխնելույզի
Ծխնելույզի ելքի ուղղությունը կարող է փոխվել՝ հորիզոնական կամ ուղղահայաց դիրքով։
Երաշխիքային սպասսարկում
Nadia մոդելի բուխարիները ունեն 5 տարի երաշխիք։