Նկարագրություն
Harold բուխարի – վառարանը ունի դասական ոճ, այն կզարդարի ցանկացած ինտերիեր։ Իդեալական է մեծ սենյակների ջեռուցման համար, չնայած իր համեմատաբար համեստ չափսերին:
Վառարանը ձուլված է բարձրորակ թուջից (չուգունից) , որը ապահովում է բարձր ջերմափոխանակություն։ Կրակարանի օդի մատակարարումն իրականացվում է կափույրի միջոցով, որը թույլ է տալիս կարգավորել այրման ռեժիմը: Կա նաև կրկնակի հետայրիչ, որը մեծացնում է վառարանի արդյունավետությունը և նվազագույնի է հասցնում այրման արտադրանքի մնացորդները:
Կրկնակի կողային և հետևի պատերը մեծացնում են վառարանի ջերմության փոխանցումը: Այն ունի եզակի հնարավորություն՝ կարգավորելու առաջնային և երկրորդային օդը դեպի այրման պալատ: Եթե երկու կարգավորիչ կոճակները դարձնեք փակ դիրքի, ապա վառարանը կաշխատի դանդաղ կամ երկար այրման ռեժիմով: