Nadia 14

Հարմարավետ և գեղեցիկ փայտի բուխարի Nadia 14

 

1,130,000 դրամ

Պահեստում

Նկարագրություն

Բուխարիի ներդիր՝ Nadia 14 մոդելը պատրաստված է պողպատից։ Առավելագույն 14 կՎտ հզորությամբ, սարքը կարող է տաքացնել մինչև 560 մ3:

Կրակարանը համալրված է կողային բացվող  դռնով , որը զարդարված է  սև տպագրությամբ միևնույն ժամանակ ապահովելով կրակի լիարժեք տեսքը։

 Nadia բուխարիների շարքի մասին
Էներգիայի առավելագույն օգտագործում

Nadia բուխարի ներդիրները պատրաստված են բարձրորակ պողպատից։ Բուխարի ինտերիերը երեսպատված է ջերմակուտակիչ Termotec նյութով, որը բարձրացնում է ջերմաստիճանը այրման խցիկում։ Որոշ մոդելներում կրակարանի Termotec նյութը կարելի է ընտրել սև կամ սպիտակ գույներով:

Վառելիքի մասնիկների արտանետումը բարելավվում է դեֆլեկտորի շնորհիվ, որը նվազեցնում է շրջակա միջավայրում վնասակար արտանետումների քանակը: Ներդիր կրակարանը համալրված է դրսից օդի մատակարարման համակարգ  125 մմ տրամագծով :

Ջեռուցման տարածքը մեծացնելու համար հասանելի են նաև ջրային շղթայով կրակատուփեր:

Անվտանգություն ամենաբարձր մակարդակ

Nadia շարքը ներառում է բուխարիներ ուղիղ և անկյունային (երկկողմանի) ապակեպատմամբ: Տպագրությամբ զարդարված ապակին պատրաստված է ջերմակայուն կերամիկայից, որը կարող է դիմակայել մինչև 660 °C ջերմաստիճանի: Մուրը գործնականում չի նստում ապակու վրա մաքուր ապակու համակարգի շնորհիվ։

Որպես լրացուցիչ տարբերակ, որոշ բուխարիներ կարող են ունենալ կրկնակի ապակեպատում:

Հարմարավետ օգտագործում

Nadia  մոդելի տեսականին ներառում է բուխարիներ ինչպես կողային բացվող դռներով, այնպես էլ բարձրացնող մեխանիզմներով( վերև բացվող դռնով): Վերջիններս համալրված են կրկնակի բացման համակարգով՝ գիլյոտին վառելափայտ դնելու համար և կողային բացվածք՝ ապակիները հեշտ մաքրելու համար։ Ներքևի այրումը ապահովում է վառելիքի այրումը մինչև մանր մոխիրը նվազագույն քանակությամբ: Այս կերպ վառելափայտից ստացված ջերմային էներգիան առավելագույնս օգտագործվում է։

Ծխնելույզի ելքի ուղղությունը կարող է փոխվել՝ հորիզոնական կամ ուղղահայաց դիրքով։

Nadia  մոդելի բուխարիները ունեն 5 տարի երաշխիք։

Brand

KRATKI

Kratki ընկերությունը լեհական շուկայում գոյություն ունի 1998 թվականից, որպես  բուխարի և վառարաններ արտադրող ընկերություն :

Այսօր  բուխարիների, վառարանների , աքսեսուարների  և դրանց համալրող  պարագաների հայտնի և հարգված արտադրող է: Որակի և հուսալիության շնորհիվ Կռատկի ընկերությունը  Եվրոպայում բուխար արտադրողների շարքում գտնվում է առաջատարի դիրքում: Կռատի ընկերության արտադրանքը  համապատասխանում են բարձրագույն չափանիշներին և  կանոնակարգերին: