Description
Ջերմակայուն հրակայուն «Terracotta» սոսինձը օգտագործվում է վառարանների, բուխարիների, խորովածանոցների և այլ տաքացվող մակերեսների կերամիկական սալիկներով, բնական քարով և կերամիկական աղյուսներով երեսպատման, ինչպես նաև տաքացվող հատակների տեղադրման համար։
ՀՐԱԿԱՅՈՒՆ ՍՈՍՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
Ջերմակայուն սոսինձը ունի բարձր կպչունություն , չի հոսում մակերեսներից, երբ պահպանվում է խորհուրդ տրվող շերտի հաստությունը։
Դիմացկուն է խոնավությանը և բարձր ջերմաստիճաններին (մինչև +400°C)։
ԿԻՐԱՌԵԼԻ ՆՅՈՒԹԵՐ՝
Գազբետոն, ավազակրաքար և կերամիկական աղյուս, ապակեմագնեզիտ և մանրաթելային ցեմենտի թերթ։
ՄԱԿԵՐԵՍԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝
Հիմքը պետք է մաքրվի փոշուց, կեղտից, կրից, ճարպից, ներկից, սոսինձի մնացորդներից և հին սվաղից։
Անհավասարությունները` 5 մմ-ից ավելի խորությամբ ճաքերը պետք է նախորոք հարթեցվեն ջերմակայուն սվաղով կամ ջերմակայուն տերակոտային սոսինձով:
Աշխատանքը սկսելուց առաջ մակերեսները պետք է խոնավացվեն։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ՝
Գույնը՝ օխրա-մոխրագույն
Չոր խառնուրդի խոնավությունը՝ ոչ > 1%
Խառնուրդի օգտագործման ժամկետը՝ ոչ պակաս, քան 60 րոպե
Կիրառման ջերմաստիճանը՝ +5°С-ից մինչև +35°С
Սալիկի ուղղման ժամանակը՝ ոչ պակաս, քան 15 րոպե
Խորհուրդ տրվող շերտի հաստությունը՝ մինչև 8 մմ
Ջերմակայունությունը՝ +400°С
Խառնման ջրի քանակը՝ 1 կգ -ին 270 մլ ջուր
ՍՈՍԻՆՁԻ ՔԱՆԱԿ՝
Երբ մակերեսին քսվում է 8 մմ շերտով, խառնուրդի սպառումը ոչ պակաս, քան 3 կգ/մ2է։
ԼՈՒԾՈՒՅԹԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԵԹՈԴԸ՝
Չոր խառնուրդին ավելացրեք սենյակային ջերմաստիճանի մաքուր ջուր՝ խառնեք մինչև միատարր զանգված ստանալը՝ առանց գնդիկների, և թողեք 5 րոպե։
երկրորդ խառնելուց հետո լուծույթը պատրաստ է օգտագործման։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ՝
Պատրաստված լուծույթը հավասարաչափ քսեք սալիկապատվող մակերեսին՝ մինչև 8 մմ շերտով։
Տեղադրեք սալիկները և ամուր սեղմեք դրանք կպչուն զանգվածի մեջ, հեռացրեք ավելցուկային լուծույթը։
Սալիկների ուղղումը թույլատրվում է դրանց տեղադրման պահից 15 րոպեի ընթացքում։
Լիարժեք ամրացման համար անհրաժեշտ է մինչև 48 ժամ ։



