Փակ կրակարանների արդյունավետությունը:

Նորություններ
Հին ավանդական բուխարիով սենյակ տաքացնելն գրեթե անհնար է , որովհետև բաց կրակարանով բուխարիների ջերմային արդյունավետությունը շատ ցածր է : Այժմ հնարավոր է բարելավել բուխարիների էներգետիկ արդյունավետությունը և այն ծառայեցնել նաև ջեռուցման աղբյուր: Կարդացեք և կտեսնեք, թե ինչպես է հնարավոր բարելավել ավանդական բուխարիների  էներգետիկ արդյունավետությունը և գեղեցկությունը , փակ ներդիր կրակարանների միջոցով, որը լիովին կծառայի ջեռուցման աղբյուր և ստիպված չեք լինի հրաժարվել կրակի գեղեցկությունից : Նոր սերնդի փայտի բուխարիի ներդիրները երաշխավորում են առավելագույն հարմարավետություն, ջեռուցման ծախսերի զգալի խնայողություն,  սպառման և արտանետումների կրճատում Ինչպես բարձրացնել փայտի բուխարու էներգետիկ արդյունավետություն և անվտանգությունը ? Ինչպես արդեն նշվեց, փակ բուխարին ենթադրում է ավելի լավ ջերմային արդյունավետություն և փայտի սպառման ավելի մեծ խնայողություն: Իրականում, փայտի   լավ այրումը հանգեցնում է վառելիքի ավելի քիչ սպառմանը : Լրացուցիչ անվտանգություն: Չմոռանանք նաև , փակ կրակարանները ունեն  ապակի, որը պաշտպանիչ տարր է , որը դարձնում է բուխարին ավելի կառավարելի  և անվտանգ  շրջակա միջավայրի համար , բացառելով կրակի դուրսնետվումը շրջակա տարածք : Փակ կրակարանների շնորհիվ տեղադրված  սենյակի օդը  կլինի ավելի մաքուր և հարմարավետ :